Since 2017
Կազմակերպության մասին
Sorpresa — հեղինակային աշխատանքների արվեստանոց (Since 2017)

Լուսինե Ավետիսյան
SORPRESA • Since 2017
Sorpresa ապրանքանիշը հիմնադրվել է 2017 թվականին նկարչուհի Լուսինե Ավետիսյանի կողմից։ Տարիների ընթացքում արվեստանոցը ստեղծել է հարյուրավոր եզակի հեղինակային աշխատանքներ՝ թեյի և սուրճի բաժակներից մինչև շքեղ կտավներ և բնական կաշվից նկարազարդ պայուսակներ։
Մեր բոլոր աշխատանքները բացառիկ են և մեկ նմուշով։ Յուրաքանչյուր նախշ ստեղծվում է ձեռքով՝ համադրելով ավանդական հայկական մոտիվները, վիտրաժային նուրբ տեխնիկան և ժամանակակից գեղագիտությունը։
Առաքումը Երևանում կատարվում է անվճար։ Մենք նաև պատրաստում ենք անհատական և կորպորատիվ պատվերներ՝ հատուկ առիթների և տոների համար։
