Պայմաններ եւ դրույթներ
Sorpresa.am կայքի օգտագործման և պատվերների կանոնները
1. Հեղինակային իրավունքներ
Կայքում ներկայացված բոլոր լուսանկարները, ստեղծագործությունները և նախշերը հանդիսանում են Լուսինե Ավետիսյանի հեղինակային սեփականությունը։ Ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Ցանկացած պատճենահանում կամ առևտրային նպատակով օգտագործում առանց հեղինակի գրավոր համաձայնության արգելվում է։
2. Պատվերներ և Առաքում
Առաքումը Երևանում անվճար է։ Դեպի ՀՀ մարզեր և արտերկիր առաքման արժեքը և ժամկետները հաշվարկվում են անհատական՝ կախված փոստային կամ առաքիչ ծառայության սակագներից։ Քանի որ աշխատանքները հեղինակային են և մեկ նմուշով, անհատական պատվերների պատրաստման ժամկետը նախապես համաձայնեցվում է հեղինակի հետ։
3. Վճարման եղանակներ
Վճարումը հնարավոր է կանխիկ՝ Երևանում առաքման պահին, ինչպես նաև բանկային փոխանցմամբ (Idram, Telcell, բանկային քարտ)։
