Follow Us:Facebook•Instagram
+374 99 43 40 83•lusine@nxt.ru•
Կապ մեզ հետ/Blog
Sorpresa by Lusine Avetisyan
Since 2017handmade works
HomeԿատեգորիաներBlogԿապ մեզ հետ
Պատվիրել
Home/Blog/Կրկնօրինակման փորձերի մասին
12.02.2021Լուսինե Ավետիսյան • SORPRESA

Կրկնօրինակման փորձերի մասին

Հրապարակված է՝ 12.02.2021
Կրկնօրինակման փորձերի մասին

Ուզում եմ մի փոքր խոսել ,այն մարդկանց մասին ,ովքեր փորձում են կրնկնօրինակել հեղինակային աշխատանքներս:Հեղինակային բառը ,հուսով եմ, ինչ որ բան հուշում է ձեզ:

Ասեմ՝ շատ տհաճ և միևնույն ժամանակ հաճելի պահ է:

Տհաճ է,երբ այն ինչ իմն է , իմ միտքը ,գաղափարը,անքուն գիշերների շնորհիվ՝ ստեղծածը, ձեռագիրս և անհատականությունս, փորձում են կրկնօրինակել:Ես կողմ եմ, երբ մարդիկ ոգեշնչվում են նոր աշխատանքեր տեսնելով, կողմ եմ, երբ իրենց մեջ գաղափար է ծագում անել այն, ինչ չեն արել մինչ այժմ:

Անձը, ով ձեռքը վերցնում է վրձինը, նա արդեն օժտված է, ունի ի վերուստ տաղանդ ,որը կյանքի բերումով տեսանելի է լինում: Զարմանալի է ՝ ի՞նչու է իր մեջ մահացնում ստեղծագործելու , իրենը ստեղծելու կարողությունը:Հասկանալի է՝ նույն ապրումները չի ունենա ,ինչ հեղինակն է ունեցել կերտելիս, միևնույն է՝ նույն գաղափարները չի ունենա, ինչ ստեղծագործողն է ունեցել,չի ստացվի անկեղծ ու մաքուր ,ոնց հեղինակի մոտ է ստացվել:

Հետևաբար ,դուք դառնում եք անդեմ ,անզգացմունք մեկը ,ով գողացել է մեկ ուրիշի ստեղծագործությունը ,փոխել որոշակի դետալներ և իր անվան տակ ներկայացրել:Դուք չունեք սեփական ձեռագիր. գաղափարներ փնտրող և գողացող ,ուրիշից կրկնօրինակող մարդը չունի նորը ստեղծելու ապագա, չի կարող հոգի դնել այդ աշխատանքների մեջ, քանի որ չի կարող հասկանալ ի՞նչ է մտածել , կամ ի՞նչ երաժշտության տակ , ի՞նչ տրամադրությամբ է ստեղծագործել հեղինակը, ում ուզում է նմանակել:

Գումար աշխատելու մոլուցքը կուրացրել է ձեզ, փակել սիրտն ու ստեղծագործելու ունակությունը:Երբ ինձ կամ մեկ ուրիշի միջոցով(թաքուն) հարցնում եք, թե ի՞նչ տեխնիկայով եմ ստեղծագործում , ինչ նյութերով և այլն ,ես փորձում եմ սիրով օգտակար լինել,բայց ես չեմ հիշում իմ կյանքում գոնե մեկ օր, որ հարցնեմ , թե ինչպե՞ս են ստեղծագործում մյուսները, մասնագիտական գաղտնիքերով հետաքրքրվեմ:Ես անվերջ փորձեր եմ կատարել,նոր գաղափարներ ունեցել, սեփական տեխնոլոգիայով ՝ստանդարտներից դուրս ,ներկեր համադրել, որ հասնեմ այն ամենին ,ինչին ,որ հասել եմ. ունեմ իմ սեփական ձեռագիրը, ստեղծագործելու ոճը,որը շփոթել չի ստացվի:Նշեմ, որ չունեմ նկարչական կրթություն(մասնագիտաությամբ հոգեբան եմ ), բայց վաղ տարիքից նկարել եմ ինքս ինձ համար:<Sorpresa> ապրանքանիշը ստեղծելուց հետո, որն այս տարի կլինի 4 տարեկան, արդեն ստեղծագործում եմ նաև այն մարդկանց համար ,ովքեր գնահատում են:

Հաճախ ստիպված եմ լինում հրաժարվել այն պատվերներից, որոնք կատարելիս չեմ ստանալու և չեմ կարողանալու փոխանցել այն ,ինչ ուզում և զգում եմ:

Իսկ ի՞նչու է նաև հաճելի , որ փորձում են գողանալ ստեղծագործություններս , արդեն պարզ է , որ հասել եմ այն ամենին, ինչին դուք եք ուզում հասնել:

Ամենայն սիրով ուզում եմ մաղթել, որ չմնաք ԱՆԴԵՄ : Ստեղծագործեք ձեր ուժերի չափով ,ունեցեք ձեր ուրույն ձեռագիրը ու կգտնեք նրանց, ովքեր գնահատելու են ձեր անկեղծությունը ստեղծագործելու մեջ:Ես գտել եմ այն մադկանց,որոնք գնահատում են ձեռքի աշխատանքը,որոնք գնահատում են յուրահատուկը, նույնը մաղթում եմ նաև ձեզ:

Արվեստը սահմաններ չունի, ինչքան շատ լինեն նորը կերտողները ,այնքան երկար կապրի արվեստը մեր մեջ:

Sorpresa ապրանքանիշի հիմնադիր և նկարչուհի՝ Լուսինե Ավետիսյան:

Բոլոր աշխատանքները հեղինակային են և մեկ նմուշով։

Առաքումը Երևանում անվճար է։

Գրել WhatsApp-ով
Վերադառնալ բլոգին

Վերջին գրառումներ

Նկարազարդ ակնոցի տուփեր
11.07.2025

Նկարազարդ ակնոցի տուփեր

Կարդալ ավելին
19.03.2022 — ին Wine Time-ում,   Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ  Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:
21.05.2022

19.03.2022 — ին Wine Time-ում, Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

Կարդալ ավելին
Food & Alco Tasting 2022 B2B  Ցուցահանդես
14.03.2022

Food & Alco Tasting 2022 B2B Ցուցահանդես

Կարդալ ավելին

Կոնտակտներ

Հեռախոսահամար+374 99 43 40 83
Էլեկտրոնային հասցեlusine@nxt.ru

Հեղինակային աշխատանքների պատվերներ և խորհրդատվություն։

Առաքումը Երևանում անվճար է։

Վերջին գրառումներ

  • Նկարազարդ ակնոցի տուփեր

    11.07.2025
  • 19.03.2022 — ին Wine Time-ում,   Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ  Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

    19.03.2022 — ին Wine Time-ում, Sorpresa բրենդը մասնակցություն ունեցավ Homemade.am-ի կազմակերպած բարեգործական ցուցահանդեսին:

    21.05.2022
  • Food & Alco Tasting 2022 B2B  Ցուցահանդես

    Food & Alco Tasting 2022 B2B Ցուցահանդես

    14.03.2022
  • Իմիջ հաղորդաշարին հյուր

    Իմիջ հաղորդաշարին հյուր

    19.01.2022
  • Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

    Տարվա Հայուհի մրցանակաբաշխություն 2021

    14.01.2022

Օգտակար հղումներ

  • • Home
  • • Կատեգորիաներ
  • • Կազմակերպության մասին
  • • Պայմաններ եւ դրույթներ
  • • Կապ մեզ հետ
  • • Blog

Գտեք մեզ • Follow Us

Հետևեք մեր սոցիալական էջերին՝ առաջինը տեսնելու նոր աշխատանքներն ու նկարազարդման ընթացքը։

Ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պաշտպանված են
© 2017–2026SORPRESAby Լուսինե Ավետիսյան.Բոլոր իրավունքները պաշտպանված են:
HomeԿազմակերպության մասինՊայմաններ եւ դրույթներԿապ մեզ հետ
Handcrafted within Yerevan
Գրել WhatsApp-ով